Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երկու սուբվենցիոն ծրագիր` մարզկենտրոն Արմավիրում

15.06.2020

Արմավիր քաղաքի Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհը և բակային տարածքները կասֆալտապատվեն, կհիմնանորոգվեն Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածները. մարզկենտրոնի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրները կլուծվեն սուբվենցիոն ծրագրի շրջանակում:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 216 մլն 127 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 97 մլն 257.15 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 118 մլն 869.85 հազ. դրամ:

Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհահատվածում և բակային տարածքներում բնակելի 12 շենքի շահագործման տարիներից` 1980-ական թվականներից մինչ օրս հիմնանորոգման աշխատանքներ չեն իրականացվել` լուրջ խոչընդոտներ առաջացնելով հետիոտների և վարորդների համար:

Իսկ Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածները, հարակից լինելով քաղաքային շուկային, առևտրի ու սպասարկման կենտրոններին, քաղաքի ամենածանրաբեռնված ու դժվարանցանելի փողոցներն են, որոնք հավելյալ խնդիրներ են առաջացնում անվտանգ երթևեկի համար:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ճանապարհի երթևեկելի մասի 12000 մ, մայթերի` 4100 մ ասֆալտապատում, 4350 մ բազալտե և բետոնե եզրաքարերի փոխարինում ու տեղադրում, 12000 մ ճանապարհային նախաշերտով հիմնային աշխատանքների իրականացում, ինչպես նաև 750 մ ջրատար առուների, խողովակների կառուցում:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կբեռնաթափվի և անվտանգ կդառնա կենտրոնական փողոցների ու բակային տարածքների երթևեկությունը, տեղաշարժի ու կենսագործունեության հարմարավետ պայմաններ կստեղծվեն արմավիրցիների և քաղաքի հյուրերի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53