Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 11 սուբվենցիոն հայտ

15.06.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 11 սուբվենցիոն հայտ: Հաստատված ծրագրային հայտերի շրջանակում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն հետևյալ համայնքներում.

  • Զարթոնք համայնքի մանկապարտեզի կառուցում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 99 մլն 776.08 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 49 մլն 888.04 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 50%` 49 մլն 888.04 հազ. դրամ:

  •  Հացիկ համայնքի 16-րդ փողոցի բարեկարգում, ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում և փոսային նորոգում.

 Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 33 մլն 651.29 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 15 մլն 143.08 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 18 մլն 508.21 հազ. դրամ:

  • Դալարիկ համայնքի Չարենց, Թումանյան, Տերյան և Իսահակյան փողոցներում ոռոգման ներտնտեսային փակ ցանցի կառուցում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 12 մլն 204.97 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 59%` 7 մլն 200.93 հազ. դրամ է, իսկ համայնքի մասնակցությունը՝ 41%` 5 մլն 004.04 հազ. դրամ:

  • Խանջյան համայնքի մշակույթի տան արևային ֆոտովոլտային համակարգի տեղակայում

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 12 մլն 421.42 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50%` 6 մլն 210.71 հազ. դրամ է, իսկ համայնքի մասնակցությունը՝ 50%` 6 մլն 210.71 հազ. դրամ:

  • Լեռնագոգ համայնքի ոռոգման ջրագծի կառուցում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն 908.23 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 60% է` 18 մլն 544.94 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 40%` 12 մլն 363.29 հազ. դրամ:

  • Մայիսյան համայնքի Սարգսի անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 46 մլն 987.425 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 21 մլն 144.341 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 25 մլն 843.084 հազ. դրամ:

  • Մեծամոր համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 27 մլն 479.1 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 739.55 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 50%` 13 մլն 739.55 հազ. դրամ:

  • Ջանֆիդա համայնքի Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզի հիմնանորոգում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 91 մլն 931.36 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65% է` 59 մլն 755.38 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 35%` 32 մլն 175.98 հազ. դրամ:

  • Բամբակաշատի համայնքապետարանի վերանորոգում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 858.85 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 8 մլն 057.66 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 70%` 18 մլն 801.19 հազ. դրամ:

  • Խորոնք համայնքի Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 61 մլն 503.6 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 27 մլն 676.6 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 33 մլն 827 հազ. դրամ:

  • Ոսկեհատ համայնքի հանդիսությունների սրահի ներքին հարդարում.

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 45 մլն 163.11 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 13 մլն 548.93 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 70%` 31 մլն 614.18 հազ. դրամ:

Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:

Սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46