Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհը կասֆալտապատվի

15.06.2020

Աղավնատուն համայնքի գլխավոր ճանապարհը` Նշան Մաթևոսյան պողոտան կասֆալտապատվի. անվտանգ երթևեկ կապահովվի համայնքի բնակիչների և վարորդների համար:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 20 մլն 363.24 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 9 մլն 163.46 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 11 մլն 199.78 հազ. դրամ:

270 գծմ երկարությամբ ճանապարհի ասֆալտապատման համար անհրաժեշտ է 100 մմ հաստության տոփանումով բազալտե խճից հիմնահատակի իրականացում, 1000 քմ բիտումի լցաբաշխում և 4 սմ հաստությամբ ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում:

Ասֆալտապատման աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 10-ը ժամանակավոր աշխատատեղ: Ծրագրի շահառուների թիվը 3580 է:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53