Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կգազաֆիկացվեն Մուսալեռ համայնքի Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցները

16.06.2020

Կգազաֆիկացվեն Մուսալեռ համայնքի ակտիվորեն կառուցապատվող Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցները. 142 տնամերձ հողատարածք կապահովվի կապույտ վառելիքով:

Գազաֆիկացումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 623.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 12 մլն 311.845 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 12 մլն 311.845 հազ. դրամ:

Գազաֆիկացման ծրագրի իրականացման միջնաժամկետ արդյունքում ակնկալվում է բնակչության կոմունալ պայմանների բարելավում և համայնքի համաչափ զարգացում, իսկ երկարաժամկետ արդյունքում` համայնքի գրավչության բարձրացում, բնակչության թվի ավելացում և սոցիալ-տնտեսական վիճակի բարելավում:

Հավելենք, որ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման փուլում կստեղծվի 8 ժամանավակվոր աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35