Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները

16.06.2020

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքի մշակույթի տան մասնակի վերանորոգման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 28 մլն 309.3 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 8 մլն 492.8 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 19 մլն 816.5 հազար դրամ:

Ծրագրի շրջանակում վերակառուցվելու է 1971 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան քանդված հատվածը, փոխվելու են դռներն ու պատուհանները, կառուցվելու է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, վերանորոգվելու է սանհանգույցը, դահլիճի հատակը, հարթեցվելու և ներկվելու են պատերը: Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության համար անվտանգ և բարեկարգ մշակույթի տուն, որը կնպաստի համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանը և կապահովի 35 ժամանակավոր և 5 հիմնական աշխատատեղ:

Հավելենք, որ այս տարի Բաղրամյան համայնքում իրականացվելու է ևս մեկ սուբվենցիոն ծրագիր` համայնքի մանկապարտեզի բակի վերանորոգման ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 808.43 հազար դրամ, պետություն-համայնք 7 մլն 904.2 հազարական դրամ համաֆինանսավորմամբ:

Նշված ծրագրերը համայնքի զարգացման ռազմավարության առաջնահերթություններից են: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35