Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետն այցելել է Մեծամորի ԲԿ
16.06.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Մեծամորի բժշկական կենտրոն: Այցի շրջանակում մարզպետը ծանոթացել է 1980 թվականին շահագործման հանձնված և մինչ օրս չվերանորոգված բժշկական հաստատության շենքային պայմաններին` տնօրինության հետ դիտարկել դրանց բարելավմանը, բուժսարքավորումներով հագեցվածությանը և կենտրոնի գործունեության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: