Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրգաշատ համայնքում չորս սուբվենցիոն ծրագիր կիրականացվի

18.06.2020

Մրգաշատ համայնքում չորս սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. կվերանորոգվի և կբարեկարգվի համայնքի մանկապարտեզի շենքը և հարակից տարածքը, կփոխվի երաժշտական դպրոցի շենքի տանիքը, կասֆալտապատվի 13-րդ փողոցի մի հատվածը, կտեղադրվեն հակակարկտային կայաններ:

Նշված ծրագրերի ընդհանուր բյուջեն կկազմի 75 մլն 345.28 հազար դրամ:

Մրգաշատ համայնքի մանկապարտեզի շենքի և հարակից տարածքի վերանորոգման և բարեկարգման ծրագրի իրականացման համար նախատեսված է 33 մլն 886.17 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 16 մլն 943.085 հազարական դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կապահովվի շենքի էլեկտրամատակարարումը, հատակի լամինապատումը, ներքին հարդարումը, հարակից տարածքի հարթեցումը, սալիկապատումը և ցանկապատումը:

Մրգաշատի երաժշտական դպրոցի շենքի տանիքի վերանորոգման ծրագրով նախատեսված աշխատանքները կիրականացվեն 7 մլն 195.11 հազար դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 2 մլն 158.53 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 5 մլն 036.58 հազար դրամ:

Ծրագրի իրականացմամբ կապահովվի շենքի շահագործման երկարատևությունը և անվտանգ գործունեությունը: Տանիքի վերանորոգումից հետո նախատեսվում է նաև մշակույթի շենքի ընդհանուր վերանորոգում, որի արդյունքում կբացվեն ըմբշամարտի և ծանրամարտի խմբակներ, կբարձրանա մատուցվող ծառայությունների որակը:

Համայնքի 13-րդ փողոցի մի հատվածի` 4-րդ փողոցի հատման կետից մինչև 2-րդ փողոցի հատման կետի ասֆալտապատման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 164 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 45%` 11 մլն 773.8 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը 55%` 14 մլն 390.2 հազ. դրամ:

Ծրագրի արդյունքում կասֆալտապատվի շուրջ 2600 քմ մակերեսով ճանապարհահատված: Ըստ այդմ` կիրականացվի տարածքի նախնական հարթեցում, ասֆալտբետոնե ծածկի տակ խճային հիմքի պատրաստում և մանրահատակի ասֆալտբետոնով ճանապարհային ծածկույթի կառուցում: Նախատեսվող աշխատանքների իրականացումը կնպաստի համայնքի ճանապարհային ենթակառուցվածքի բարելավմանը` անվտանգ երթևեկ ապահովելով հետիոտների և վարորդների համար:

Սուբվենցիոն 4-րդ ծրագրով էլ նախատեսվում է չորս հակակարկտային կայանի տեղադրում` 8 մլն 100 հազար դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 38.3% է` 3 մլն 100 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 61.7%` 5 մլն դրամ:

Ծրագրի արդյունքում կարկտահարության վտանգից կապահովվի համայնքի ավելի քան 400 հա հողատարածք, որը կբերի պտուղ-բանջարեղենի որակական և քանակական ցուցանիշների բարելավման և ֆերմերների սոցիալ-տնտեսական վիճակի կայունացման:

Վերը նշված ծրագրերի իրականացման ընթացքում կստեղծվի ավելի քան 20 ժամանակավոր աշխատատեղ: Եվ միայն մանկապարտեզի շենքի և հարակից տարածքի վերանորոգման ու բարեկարգման ծրագրի արդյունքում կստեղծվի 15 հիմնական աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-06 11:11:06