Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը

18.06.2020

Կբարեկարգվի Արմավիր գյուղական համայնքի կենտրոնը. արմավիրցիներն ու համայնքի հյուրերն այսուհետ կունենան ժամանցի կազմակերպման ու անցկացման հաճելի միջավայր:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 11 մլն 241.13 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 3 մլն 372.34 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 7 մլն 868.79 հազար դրամ:

Ծրագրով նախատեսաված աշխատանքների շրջանակներում կբարեկարգվի կենտրոնական փողոցը, կհեռացվի մշակույթի տան հարակից հրապարակի ասֆալտե շերտը, կհարթեցվի գրունտով և կսալիկապատվի: Կվերականգնվի ջրավազանի արտաքին տեսքը, կտեղադրվեն նստարաններ և շատրվանների շահագործման նոր համակարգ:

Նախատեսվում է նաև մշակույթի տան հարակից մայթի հիմնանորոգում, ծառուղում նոր ծառերի տնկում, ոռոգման համակարգի, ինչպես նաև մայթի և հրապարակի լուսավորության համակարգի հիմնանորոգում, զրուցարանի և սանհանգույցի կառուցում:

Բարեկարգման ծրագրի իրականացմամբ կապահովվեն ժամանակավոր և հիմնական աշխատատեղեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35