Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կվերանորոգվի Ծաղկունք համայնքի մշակույթի տունը
19.06.2020
Կվերանորոգվի Ծաղկունք համայնքի` 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տունը. սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների արդյունքում լավագույն պայմաններ կստեղծվեն համայնքում մշակութային կյանքի ակտիվացման և տարբեր խմբակների գործունեության համար:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 869.6 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 4 մլն 760.88 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 11 մլն 108.72 հազ. դրամ:
Ծրագրով նախատեսվող աշխատանքների շրջանակում կվերանորոգվի 415,8 քմ մակերեսով կառույցի տանիքը, կփոխվեն դռներն ու պատուհանները, կիրականացվեն ընդհանուր վերանորոգման և ներքին հարդարման աշխատանքներ:
Ծաղկունքի մշակույթի տան վերանորոգման ընթացքում կստեղծվի շուրջ 10-ը ժամանակավոր աշխատատեղ: