Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրումներ` Բուժաշխատողի օրվա առթիվ

22.06.2020

Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոնների, Վաղարշապատի հիվանդանոցի, «Քեւօրք եւ Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն»-ի, Արմավիրի արյան փոխներարկման կայանի, ինչպես նաև Մրգաշատի, Տանձուտի, Փարաքարի, Թաիրովի, Աղավնատան բուժամբուլատորիաների և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի մի խումբ աշխատակիցներ մասնագիտական տոնի և մարզի առողջապահության համակարգում անբասիր, բարեխիղճ ու անմնացորդ նվիրումով կատարած աշխատանքի համար ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի և ՏԻՄ-երի կողմից պարգևատրվել են պատվոգրերով, շնորհակալագրերով և դրամական պարգևներով:

Օրվա առթիվ բժշկական հաստատությունների շուրջ երեք հարյուր աշխատակիցներ, այդ թվում` բժիշկներ, բուժքույրեր, մայրապետեր և սպասարկող հատվածի պատասխանատուներ, դրամական պարգևներով, խրախուսական նվերներով, պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել նաև տնօրինության կողմից:

Շնորհավորելով Բուժաշխատողի օրվա առթիվ պարգևատրվածներին և արժևորելով նրանց վաստակը` բոլորին ցանկանում ենք նորանոր ձեռբերումներով ու հաջողություններով ուղեկցվող աշխատանքային գորոծունեություն և ամենայն բարիք:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:27:36