Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 9 սուբվենցիոն հայտ

23.06.2020

Սուբվենցիաների տրամադրման նպատակով կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել Արմավիրի մարզից ներկայացված ևս 9 սուբվենցիոն հայտ: Հաստատված ծրագրային հայտերի շրջանակում սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված աշխատանքներ կիրականացվեն հետևյալ համայնքներում.

Գրիբոյեդով համայնքի Չարենցի փողոցի 0.22կմ հատվածի ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 30 մլն 991.21 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է ` 13 մլն 946.04 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 17 մլն 045.17 հազ. դրամ:

Գրիբոյեդով համայնքի կենտրոնական այգու հիմնանորոգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 415.39 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 6 մլն 724.62 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 15 մլն 690.77 հազ. դրամ:

Հովտամեջ համայնքի Երևանյան փողոցի մայթերի բարեկարգում.                         

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 236.56 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 3 մլն 256.45 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 3 մլն 980.11 հազ. դրամ:

Նորապատ համայնքի նորակառույց թաղամասի գազիֆիկացում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 18 մլն 651.37 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 9 մլն 325.685 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 9 մլն 325.685 հազ. դրամ:

Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածի, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերի բարեկարգում և ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 93 մլն 772.2 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 42 մլն 197.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 51 մլն 574.7 հազ. դրամ:

Ներքոհիշյալ ծրագրերը հավանության են արժանացել պայմանով, որ շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացված դիտողությունների հիման վրա նախագծերը լրամշակվեն մինչև համապատասխան մրցույթներ հայտարարելը: Համայնքների կողմից արդեն իսկ կատարվել են համապատասխան ուղղումները և ներկայացվել ՀՀ ՏԿԵՆ։

Ծիածան համայնքի 1-ին փողոցի հիմնանորոգում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 88 մլն 529.53 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 39 մլն 838.29 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 48 մլն 691.24 հազ. դրամ:

Եղեգնուտ համայնքի կենտրոնական 1-ին, 3-րդ, 5-րդ փողոցների և միջփողոցային ճանապարհների ասֆալտապատում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 174 մլն 631.0 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 78 մլն 583.95 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 96 մլն 047.05 հազ. դրամ:

Ջրարբի համայնքի 735մ ճանապարհի վերակառուցում.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 93 մլն 325.1 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 46 մլն 647.1 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը` 24.3%` 22 մլն 678 հազ. դրամ և մասնավորի կողմից ներդրումը` 25.7%` 24 մլն դրամ:

Արգավանդ համայնքում արևային կայանների տեղադրում և փողոցների լուսավորություն.
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 27 մլն 385.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 50% է` 13 մլն 692.9 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 50%` 13 մլն 692.9 հազ. դրամ:

Առաջիկայում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերը նշված համայնքներում ծրագրերի իրականացման համար կհայտարարվեն մրցույթներ և կապահովվի թափանցիկ, նվազագույն ռիսկերով մրցութային գործընթաց` մարզպետարանի անմիջական հսկողությամբ:

Սուբվենցիոն ծրագրերի հաստատման գործընթացը շարունակվում է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53