Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամբողջությամբ կբարեկարգվի Հացիկ համայնքի 16-րդ փողոցը
23.06.2020
Կբարեկարգվի Հացիկ համայնքի 16-րդ փողոցը, կհիմնանորոգվի ասֆալտբետոնե ծածկը և փոսային նորոգում կիրականացվի. 1980-ական թվականներին կառուցված փողոցի հիմնանորոգման սուբվենցիոն ծրագրով անվտանգ և հարմարավետ երթևեկ կապահովվի հետիոտների և վարորդների համար:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 33 մլն 651.29 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 15 մլն 143.08 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 18 մլն 508.21 հազ. դրամ:
Վերանորոգվող ճանապարհի ընդհանուր երկարությունը 980 մ է, որից հիմնանորոգման ենթակա է 540 մ, իսկ փոսային նորոգման` 440 մ: Ծրագրով նախատեսված աշխատանքների ապահովումը կնպաստի նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:
Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 14 ժամանակավոր աշխատատեղ:
Ծրագրի շահառուների թիվը 2300 է: