Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեկնարկել են Բաղրամյան (Վաղարշապատի տ.) համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները
24.06.2020
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել են Բաղրամյան (Վաղ. տ.) համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 808.43 հազար դրամ` պետություն-համայնք 7 մլն 904.2 հազարական դրամ համաֆինանսավորմամբ:
Բաղրամյան համայնքի մանկապարտեզի բակի բարեկարգման ծրագրի շրջանակներում կասֆալտապատվի մանկապարտեզի տարածքը, կանցկացվի ոռոգման համակարգ, կվերանորոգվի շենքի դիմային հատվածն ու պարիսպը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ ավելի քան 120 երեխայի կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով ապահովված մանկապարտեզ:
Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 25 ժամանակավոր, իսկ ավարտին` 27 հմնական աշխատատեղ:
Ինչպես արդեն տեղեկացվել է, այս տարի Բաղրամյան համայնքում իրականացվելու է երկու սուբվենցիոն ծրագիր` մանկապարտեզի բակի բարեկարգման և մշակույթի տան մասնակի վերանորոգման: Երկու ծրագրով նախատեսված աշխատանքների մեկնարկը տրված է: