Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զարթոնք համայնքում մանկապարտեզ կկառուցվի

24.06.2020

Զարթոնք համայնքում մանկապարտեզ կկառուցվի. 16 տարի տևած դադարից հետո զարթոնքցի փոքրիկները նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կունենան:

Մանկապարտեզը կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 99 մլն 776.08 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կկառուցվի մեկհարկանի տիպային շինություն` 75 երեխայի համար: Մանկապարտեզը կունենա 3 հարմարավետ խաղասենյակ, 3 ննջասենյակ, 3 սանհանգույց, դահլիճ, սպորտդահլիճ, ինչպես նաև բարեկարգ բակային տարածք և սպորտային խաղահրապարակ:

Իսկ ծրագրի երկրորդ փուլով` 2021 թվականին, կներդրվի ջեռուցման համակարգ, կապահովվի ներքին և արտաքին ջրամատակարարում, կիրականացվեն էլեկտրատեխնիկական բնույթի և այլ ընթացիկ աշխատանքներ` շուրջ 71824.21 հազ. դրամի շրջանակում:

Ծրագրի իրականացման ընթացքում կստեղծվի 10-ը ժամանակավոր, իսկ ավարտին՝ 16 հիմնական աշխատատեղ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53