Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Խանջյան համայնքի մշակույթի տանը արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի
25.06.2020
Խանջյան համայնքի մշակույթի տանը արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի. կառույցը կջեռուցվի, իսկ ամբողջ գյուղը կապահովվի գիշերային լուսավորությամբ:
Արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 12 մլն 421.42 հազ. դրամ:
Ծրագրի արդյունքում նախատեսվում է տեղադրել 22 կվտ հզորությամբ էներգախնայող կայան: Համակարգի տեղադրումը կապահովի մշակույթի տան ջեռուցումը և ամբողջ համայնքի գիշերային լուսավորությունը:
Էլեկտրաէներգիայի խնայողության արդյունքում ավելացած գումարը կուղղվի համայնքի զարգացման համար այլ ծրագրերի իրականացմանը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 3 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 1 հիմնական աշխատատեղ:
Ծրագրի շահառուների թիվը 2084 է: