Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լեռնագոգ համայնքում ոռոգման ջրագիծ կկառուցվի
26.06.2020
Լեռնագոգ համայնքում ոռոգման ջրագիծ կկառուցվի. 3750 գծմ երկարությամբ ջրագիծը կապահովի շուրջ 15 հա տնամերձ և գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքների ոռոգումը:
Ոռոգման ջրագիծը կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կկազմի 30 մլն 908.23 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 60%` 18 մլն 544.94 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 40%` 12 մլն 363.29 հազ. դրամ:
Ծրագրով նախատատեսված աշխատանքների ընթացքում կհիմնանորոգվեն Պ. Սևակ և 5-րդ զուգահեռ փողոցների միջև ընկած հողատարածքների գլխամասերով անցնող և Խաչատրյան-Գալշոյան փողոցների մեկ ընդհանուր անասնատարի միջով անցնող ջրագծերը:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 222 նոր շահառու, կավելանա պտղի, բանջար-բոստանային կուլտուրաների արտադրության ծավալը, կբարելավվեն բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները, իսկ նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր: