Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կհիմնանորոգվի Ջանֆիդա համայնքի Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզը
26.06.2020
Ջանֆիդա համայնքի Վ.Սարգսյանի անվան մանկապարտեզը կհիմնանորոգվի. շուրջ 130 երեխա կհաճախի հարմարավետ ու բարեկարգ նախադպրոցական կրթական հաստատություն:
Մանկապարտեզի հիմնանորոգումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 91 մլն 931.36 հազ. դրամ, այդ թվում` 65%-ը` 59 մլն 755.38 հազ. դրամը, ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 35%-ը` 32 մլն 175.98 հազ. դրամը, համայնքի մասնակցությունը:
1969 թվականին կառուցված մանկապարտեզը երբևէ չի վերանորոգվել և 2019 թվականից դադարել է գործել: Մանկապարտեզի շենքի օպտիմալ շահագործման համար կփոխվի մուտքի դուռը, կպատրաստվի բետոնե հատակ, կնորոգվեն աստիճանները, կկառուցվի բաց պատշգամբ, կփոխվեն ջրագծերը, դռները, պատուհաններն ու տանիքը, կապահովվի անխափան էլեկտրամատակարարում և ջրամատակարարում, կիրականացվեն նաև ներքին հարդարման աշխատանքներ:
Ծրագրի իրականացման ընթացքում և ավարտին կստեղծվեն ժամանակավոր և հիմնական աշխատատեղեր: