Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը Արմավիր քաղաքի հիմնադրման օրվա առթիվ
26.06.2020

Արմավիր քաղաքի հարգելի բնակիչներ, սիրելի արմավիրցիներ,
Շնորհավորում եմ բոլորիս մարզկենտրոն Արմավիրի` նախկին Հոկտեմբերյան քաղաքի հիմնադրման 89-րդ տարեդարձի առթիվ:
Արդեն 9-րդ տասնամյակի շեմին գտնվող Արմավիրը հասցրել է ամայի տարածքից վերածվել շենացող քաղաքի, որը զարգացման լուրջ հեռանկար ունի:
Ի տես բոլորիս` քաղաքում առանցքային բարեփոխումների ծրագրեր են մեկնարկել, որոնք միտված են տարիների ընթացքում կուտակված խնդիրների լուծմանը և մեր ազգաբնակչության կենսամակարդակի բարելավմանը:
Ես ավելի քան վստահ եմ, որ շուտով Արմավիրը կունենա մարզկենտրոնին հարիր դիմագիծ` զարգացած ենթակառուցվածքներով, ժամանցի վայրերով և վերականգնված ավանդույթներով:
Սիրելի արմավիրցիներ, թող բոլորիս մեկտեղված ջանքերի ու ցանկությունների արդյունքում իրականություն դառնա քաղաքի զարգացման մեր տեսլականը` ապրելու և արարելու լավագույն պայմաններ ապահովելով ներկա և ապագա սերունդների համար:
Ամենայն լավն ու բարին բոլորիդ: