Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դիմակների բաժանման արշավ` Արմավիրի մարզում
29.06.2020
Նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման և պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու, ինչպես նաև պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով Արմավիրի մարզի բոլոր համայնքներում այսօր դիմակներ են բաժանվել:
Դիմակների բաժանման արշավին մասնակցել են մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, մարզպետարանի աշխատակիցները և տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատուները:
Դիմակների բաժանմանը զուգահեռ ազգաբնակչությանը ներկայացվել է նաև արշավի խորագիրը՝ «կրիր, որ կրենք», այն է՝ դիմակ կրելով հնարավոր է հաղթել կորոնավիրուսին: Արշավի մասնակիցները միաժամանակ իրենց երախտագիտությունն են հայտնել բոլոր այն քաղաքացիներին, ովքեր պահպանում են պարետատան կողմից սահմանված կանոնները և դիմակը դնում են ճիշտ:
Արշավի ընթացքում հատուկ ընդգծվել է նաև այն ուղերձը, որ յուրաքանչյուրի կողմից դրված դիմակը փրկում է իր իսկ դիմացինին՝ ընկերոջը, ընտանիքի անդամին և այլոց. «Իմ դիմակը փրկում է քեզ, քոնը՝ ինձ»: