Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կասֆալտապատվի Մայիսյան համայնքի Սարգսի անվան թաղամասի գլխավոր փողոցը
29.06.2020
Կասֆալտապատվի Մայիսյան համայնքի Սարգսի անվան թաղամասի գլխավոր փողոցը. շուրջ 1450 շահառուի և տրանսպորտային միջոցների համար անվտանգ երթևեկ կապահովվի:
Փողոցի ասֆալտապատումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 46 մլն 987.425 հազ. դրամ, այդ թվում` 45%-ը` 21 մլն 144.341 հազ. դրամը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 55%-ը` 25 մլն 843.084 հազ. դրամը, համայնքի մասնակցությունը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կասֆալտապատվի 7500 քմ մակերեսով 1500 մ երկարությամբ տարածք և կստեղծվի 7 ժամանակավոր աշխատատեղ: