Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի թեմում սննդային փաթեթների տեսքով օգնություն է ցուցաբերվել 1030 կարիքավոր ընտանիքի
30.06.2020
Նոր տիպի կորոնավիրուսի սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված համալիր միջոցառումների շրջանակում վերջին երեք ամիսների ընթացքում Ն.Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիոսի նախաձեռնությամբ և բարերարների նվիրատվությամբ հայաստանյան թեմերում, այդ թվում` Արմավիրի թեմում, սննդային փաթեթների տեսքով օգնություն է ցուցաբերվել 1030 կարիքավոր ընտանիքի:
Անդրադառնալով սոցիալապես խոցելի խմբերին սննդային օգնություն հատկացնելու ծրագրին` Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը նշել է. «Կազմակերպելով այս օգնությունը, եկեղեցին նույնպես իր համեստ ներդրումը ունեցավ կարիքավոր ընատնիքների օրվա հոգսը թեթևացնելու գործում: Հուսանք ու հավատանք, որ Աստծո օգնությամբ մարդկությունը կհաղթահարի այս ճգնաժամը ևս և կշարունակի ապրել բանականոն կյանքով, բայց արդեն վերաարժեվորած իր կյանքի ընթացքը»: