Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Կբարեկարգվեն Հովտամեջ համայնքի Երևանյան փողոցի մայթերը
30.06.2020
Սուբվենցիոն ծրագրի շրջանակում կբարեկարգվեն Հովտամեջ համայնքի Երևանյան փողոցի մայթերը. մոտ 1500 շահառուի համար կապահովվի անվտանգ ու մաքուր անցուղի:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 236.56 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 3 մլն 256.45 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 3 մլն 980.11 հազ. դրամ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կմաքրվի միջմարզային նշանակության փողոցի շուրջ 1100 քմ մակերեսով տարածքի հողային ծածկույթը, ապա կհարթեցվի և կսալիկապատվի տուֆ քարով: Ծրագրի իրականացման արդյունքում անվտանգ երթևեկ կապահովվի հետիոտների և, հատկապես, դպրոցականների համար:
Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 5 ժամանակավոր աշխատատեղ: