Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նորապատ համայնքի նորակառույց թաղամասը կգազիֆիկացվի
01.07.2020
Նորապատ համայնքի նորակառույց թաղամասը կգազիֆիկացվի. շուրջ 500 շահառու կապույտ վառելիքից օգտվելու հնարավորություն կունենա:
Գազաֆիկացումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կազմում է 18 մլն 651.37 հազ. դրամ` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում 1085 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար կանցկացվի, հենասյուներ և բաշխիչ կետ կտեղադրվի:
Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն շահառուների բնակկոմունալ պայմանները, կավելանան ջերմոցային տնտեսությունները և նորակառույց բնակարանները:
Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 8 ժամանակավոր աշխատատեղ: