Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այցելել է մարզում տեղակայված քննական կենտրոններ
02.07.2020
ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է «Արմավիրի Անդրանիկ Օզանյանի անվան N5 հիմնական դպրոց» և «Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ներում տեղակայված քննական կենտրոններ` ծանոթանալու «Օտար լեզու» առարկայի միասնական քննությունների ընթացքին:
Մարզպետը հանդիպել է քննական հանձնաժողովների պատասխանատուներին, հետաքրքրվել քննական գործընթացի կազմակերպմանը և հակահամաճարակային կանոների պահպանմանը վերաբերող մանրամասներով` հավաստիանալով, որ ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, և որևէ դժգոհություն չի ներկայացվել:
«Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան N6 հիմնական դպրոց»-ում Համբարձում Մաթևոսյանը տնօրենի հետ քննարկել է նաև կրթօջախում «Հանրակրթական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների մարզադահլիճների վերակառուցում» և «Խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով պայմանների ստեղծում» ծրագրերի իրականացմանը վերաբերող մանրամասներ:
Հավելենք, որ Արմավիրի մարզում կենտրոնացված քննությունների անցկացման համար ձևավորվել է 3 քննական կենտրոն: Միասնական քննություններին կմասնակցի 876 դիմորդ: