Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարդասիրական օգնություն՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունից
03.07.2020
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, համագործակցելով Արմավիրի մարզպետարանի հետ, #COVID-19 համավարակի սոցիալական ազդեցության հետևանքները մեղմելու շրջանակում հունիսի 26-ից հուլիսի 2-ը ներառյալ սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթների տեսքով մարդասիրական օգնություն է տրամադրել Արմավիրի մարզի Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածաշրջանների 594 միայնակ և անժառանգ տարեցների, թոշակառուների, հաշմանդամություն ունեցող անձանց և խոցելի ընտանիքների:
✅ Արմավիրի տարածաշրջան - 249 փաթեթ
✅ Վաղարշապատի տարածաշրջան - 259 փաթեթ
✅ Բաղրամյանի տարածաշրջան - 86 փաթեթ
Մարտի 16-ից մինչ օրս Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, գործընկերների և նվիրատուների աջակցությամբ, Արմավիրի մարզում 1504 փաթեթ է բաշխվել: