Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պտղունքում մեկնարկել են նորակառույց թաղամասի գազաֆիկացման աշխատանքները

06.07.2020

Պտղունք համայնքում մեկնարկել են նորակառույց թաղամասի Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցների գազաֆիկացման աշխատանքները:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ:

Համայնքի նշված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ հողամաս, ավելի քան 25 նորակառույց տուն և 150 շահառու: Կարևոր է այն հանգամանքը, որ թաղամասում շարունակաբար ավելանում են բնակելի տներ կառուցելու հայտերը, որը պայմանավորված է ներքին միգրացիայով և ներգաղթով:

Ծրագրի արդյունքում կբարելավվեն բնակչության բնակկոմունալ պայմանները, նրանք կազատվեն կենցաղային հոգսերից: Նախատեսված աշխատանքների իրականացման փուլում էլ կստեղծվի 15 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58