Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆ-ն նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ է նախաձեռնել

06.07.2020

Բժշկական կրթություն ստացող հարգելի ուսանողներ, տեղեկացնում ենք ձեզ, որ Առողջապահության նախարարությունը նախաձեռնել է նպատակային կլինիկական օրդինատուրայի գործընթացի բարեփոխումներ: Մասնավորապես նախատեսվում է, որ այս տարվանից կլինիկական օրդինատուրա ընդունվող բժիշկ-մասնագետներն ավարտելուց հետո մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտական գործունեություն կիրականացնեն 3 տարի` նախկին 5 տարվա փոխարեն:

Նշանակումներ կատարելիս նախարարությունը հաշվի կառնի գործուղվող բժիշկ-մասնագետի նախապատվությունը, ինչպես նաև նրանց կաջակցի մարզերում կացության հարցում, որի ուղղությամբ կատարվում են սոցիալական աջակցության մեխանիզմների մշակման աշխատանքներ:

Նշենք, որ ուսումնառության ընթացքում կլինիկական օրդինատորները ստանում են կրթաթոշակ` նվազագույն աշխատավարձի չափով:

Իսկ 2020-2021 թթ. ուսումնական տարվա նպատակային կլինիկական օրդինատուրայի մասնագիտությունների ցանկը հետևյալն է:

Ցանկացողները գրանցման և մանրամասներին ծանոթանալու համար կարող են դիմել.

  • Առողջապահության նախարարություն (Կառավարական տուն N 3, անձնակազմի կառավարման վարչություն, 211 սենյակ)
  • 060-80-80-03/1505, 1504
  • david.hovsepyan@moh.am

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46