Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

1.1 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգում` Ծիածան համայնքում

06.07.2020

Կհիմնանորոգվի Ծիածան համայնքի` 1970 թվականին ասֆալտապատված և երբևէ չնորոգված գլխավոր փողոցի 1.1 կմ երկարությամբ հատվածը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 88 մլն 529.53 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 39 մլն 838.29 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 48 մլն 691.24 հազ. դրամ:

 Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում հատուկ տեխնիկայի միջոցով դուրս կբերվի ասֆալտի նախկին շերտը, կհարթեցվի, կխճապատվի և կիրականացվի ծածկույթի հիմնանորոգում` 5 սմ հաստությամբ միաշերտ ասֆալտբետոնով:

 Համայնքի 1-ին փողոցի հիմնանորոգման ծրագրի արդյունքում կբարելավվեն ծիածանցիների և հարևան համայնքների բնակիչների կենսաապահովման պայմանները, անխափան երթևեկ կապահովվի տրանսպորտային միջոցների և հետիոտների համար:

Շինաշխատանքների ընթացքում կստեղծվի 13 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46