Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տանձուտ համայնքում ջրամատակարարման ցանց է կառուցվում

07.07.2020

Տանձուտ համայնքի բնակչության կենսապահովման համար առաջնահերթ նշանակություն ունեցող ջրամատակարարման ցանցի կառուցումը սկսված է:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 39 մլն 585 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55% է` 21 մլն 771 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45%` 17 մլն հազար դրամ:

Համայնքի խմելաջրի ցանցի վերանորոգման արդյունքում կկրճատվեն վթարների հետևանքով կատարվող ընթացիկ նորոգման ծախսերը, էլեկտրաէներգիայի գերածախսը և վնասված խողովակներից ջրի ատաքոսքը:

Միևնույն ժամանակ կնվազեն անորակ խմելաջրի պատճառով բնակչության առողջությանը սպառնացող ռիսկերը և նրանք կապահովվեն որակյալ խմելու ջրով:

Ծրագրի արդյունքում կբարելավվի համայնքի առավել խիտ բնակեցված հատվածի՝ շուրջ 225 տնտեսության որակյալ ջրամատակարարումը:

 Ծրագրի իրականացման փուլում կստեղծվի 12 ժամանակավոր աշխատատեղ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53