Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կհիմնանորոգվի Մեծամոր քաղաքային համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ

07.07.2020

Կհիմնանորոգվի Մեծամոր քաղաքային համայնքի թիվ 35 բազմաբնակարան շենքի տանիքը և կասֆալտապատվեն մի շարք փողոցներ.

Բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կկազմի 27 մլն 479.1 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 13 մլն 739.55 հազարական դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կապամոնտաժվի քաղաքի 1-ին թաղամասում գտնվող բազմաբնակարան 5 հարկանի շենքի շուրջ 700 քմ մակերեսով հարթ տանիքները և նոր, թեք տանիք կկառուցվի` 1976 թվականին շահագործման հանձնված շենքն ապահովագրելով քայքայումից:

Երկրորդ ծրագրով էլ կասֆալտապատվեն Մեծամոր քաղաքային համայնքի մի շարք փողոցներ: Ծրագրում ընդգրկված են հիմնականում միջհամայնքային գլխավոր ճանապարհները, որտեղ կան բազմաբնակարան շենքեր, խանութներ, դպրոցական և նախադպրոցական հաստատություններ, հասարակական նշանակության օբյեկտներ:

Ասֆալտապատման ծրագիրը կիրականացվի 22 մլն 557.28 հազար դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 45%` 10 մլն 150.776 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 12 մլն 406.504 հազ. դրամ:

Աշխատանքներն իրականացվելու են ընդհանուր 2285 քմ մակերեսով. քանդված ասֆալտի շերտազատում, հիմքի իրականացում չափազատված խիճից, բիտումի լցաբաշխում, ծածկույթի իրականացում` տաք մանրահատիկ ասֆալտբետոնով:

Ծրագրի իրականացումը կնպաստի համայնքի բնակիչների սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանը, տրանսպորտային միջոցների վերանորոգման և պահպանման վրա կատարվող ծախսերի տնտեսմանը:

Վերը նշված երկու ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի 20 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28