Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ակնաշեն համայնքի ևս երեք փողոց կգազաֆիկացվի. համայնքը գրեթե 100%-ով կապահովվի կապույտ վառելիքով
08.07.2020
Ակնաշեն համայնքի Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցները կգազիֆիկացվեն. ևս 40 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 253.61 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 39.42% է` 3 մլն 253.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60.58%` 5 մլն դրամ:
Նախատեսվող աշխատանքների շրջանակում կտեղադրվեն հենասյուներ, և 800 մ երկարությամբ վերգետնյա գազատար խողովակաշար կանցկացվի:
Գազաֆիկացման ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն նորակառույց թաղամասի բնակիչների բնակկոմունալ պայմանները, կավելանան նորակառույց բնակարանները և համայնքը գրեթե ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով:
Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 6 ժամանակավոր աշխատատեղ: