Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մերձավան համայնքում ավարտվել է գազաֆիկացման ծրագիրը
08.07.2020
Ավարտվել են Մերձավան համայնքի նորակառույց թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների 2-րդ նրբանցքների գազաֆիկացման աշխատանքները:
Շուրջ 680 շահառու ունեցող նորակառույց թաղամասում գազաֆիկացման ծրագրի իրագործումը կբարելավի բնակչության կենցաղը և կխթանի բնակարանաշինությունը:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 700 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 35% է` 2 մլն 700 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 65%` 5 մլն դրամ:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում ստեղծվել է 4 ժամանակավոր աշխատատեղ: