Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հուշակերտ համայնքի 5-րդ փողոցի 0,35 կմ հատվածը կասֆալտապատվի
09.07.2020
Հուշակերտ համայնքի կենտրոնական համարվող 5-րդ փողոցը Մ-5 միջպետական ճանապարհին միացնող 0,35 կմ հատվածը կասֆալտապատվի` անվտանգ երթևեկ ապահովելով տրանսպորտային միջոցների համար:
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 6 մլն 136.87 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 2 մլն 761.59 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 55%` 3 մլն 375.28 հազ. դրամ:
Ծրագրով նախատեսվող աշխատանքների շրջանակում նախ հատուկ տեխնիկայի միջոցով կմշակվեն ճանապարհահատվածի փոսերը, որին կհաջորդի ճանապարհի խճով և բիտումով մշակումը, բիտումի լցաբաշխումը, ապա ծածկույթի իրականացումը` 5 սմ հաստությամբ միաշերտ տաք մանրահատիկ ասֆալտբետոնից:
Նշենք, որ Հուշակերտ համայնքի 5-րդ փողոցի 350 մ երկարությամբ ճանապարհահատվածի ասֆալտապատումը կենսական նշանակություն ունի համայնքի համար և ընդգրկված է համայնքի 5-ամյա զարգացման ծրագրում:
Ասֆալտապատման աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 15 ժամանակավոր աշխատատեղ: