Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ` ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով
10.07.2020
ՀՀ Արմավիրի մարզպետարանի կարիքների համար ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով Արմավիրի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ՝ էլեկտրոնային գնումների Armeps ( www.armeps.am ) համակարգի միջոցով:
1-ին ԼՈՏ
Արմավիրի տարածաշրջան
✅ Մեծամոր քաղաքային համայնքի մի շարք փողոցների ասֆալտապատում
✅ Մրգաշատ համայնքի 13-րդ փողոցի մի հատվածի ասֆալտապատում
✅ Հացիկ համայնքի 16-րդ փողոցի բարեկարգում, ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգում և փոսային նորոգում
✅ Մայիսյան համայնքի Սարգսի անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատում
Բաղրամյանի տարածաշրջան
✅ Մյասնիկյան համայնքի Մյասնիկյան փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքներ
✅ Քարակերտ համայնքի Մովսես Խորենացի փողոցի ասֆալտապատում
✅ Քարակերտ համայնքի Պ.Սևակ և Գայի փողոցների ասֆալտապատում
✅ Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցի ասֆալտապատում
Մրցույթը տեղի կունենա սույն թվականի հուլիսի 28-ին, ժամը 11:00-ին: