Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Լուսագյուղ համայնքում արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի
10.07.2020
Լուսագյուղ համայնքում արևային ֆոտովոլտային համակարգ կտեղադրվի. համայնքում տարեկան 32600 կիլովատ-ժամ էներգիա կարտադրվի:
Արևային էլեկտրակայանի տեղադրման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 051 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 4 մլն 025.5 հազարական դրամ:
Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա ձյան շերտի նկատմամբ դիմացկուն և թույլ լուսավորության դեպքում կայուն աշխատող սեփական էներգիայի աղբյուր, ինչը կնպաստի համայնքային ենթակայության կառույցների էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց վճարվող գումարների տնտեսմանը: Տնտեսված միջոցները կուղղվեն գիշերային լուսավորության համար անհրաժեշտ լեդ լուսարձակներ ձեռքբերելուն:
Նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 4 ժամանակավոր, իսկ ավարտին՝ 1 հիմնական աշխատատեղ:
Ծրագրի շահառուների թիվը 1023 է: