Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հայթաղում ևս երկու փողոց կգազաֆիկացվի. համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով
13.07.2020
Հայթաղ համայնքի Տիգրան Մեծ և Պարույր Սևակ փողոցները կգազաֆիկացվեն. համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով:
Գազաֆիկացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 10 մլն 053.22 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 5 մլն 026.61 հազարական դրամ:
Նախատեսվող աշխատանքների շրջանակում 534 գծմ երկարությամբ գազատար խողովակաշար կանցկացվի, որի արդյունքում ևս 50 տնտեսություն հնարավորություն կունենա օգտվելու գազամատակարարման համակարգից:
Գազաֆիկացման ծրագրի իրականացմամբ կբարելավվեն շահառուների բնակկոմունալ պայմանները, կավելանան նաև ջերմոցային տնտեսությունները:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 5 ժամանակավոր աշխատատեղ: