Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

20 տարի տևած դադարից հետո Արևաշատ համայնքը կրկին մանկապարտեզ կունենա

14.07.2020

20 տարի տևած դադարից հետո Արևաշատ համայնքը կրկին մանկապարտեզ կունենա. համայնքի փոքրիկներին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորություն կընձեռվի:

Ծրագիրն ամբողջությամբ կիրականացվի երկու փուլով՝ 2020-2021 թվականների. ընթացքում: Առաջին փուլում կկատարվեն հողային աշխատանքներ, կպատրաստվեն միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներ, կկառուցվի տանիքը կտեղադրվեն դռներն ու պատուհանները: Իսկ երկրորդ փուլում նախատեսվում է իրականացնել ներքին և արտաքին կոյուղու անցկացում, էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, ջեռուցում և ընդհանուր հարդարում:

Մանկապարտեզի կառուցման ծրագրի առաջին փուլի ընդհանուր բյուջեն կազմում է 64 մլն 283.67 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 32 մլն 141.835 հազարական դրամ: Երկու ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի 122 մլն 648.220 հազար դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում կկառուցվի մեկհարկանի, ժամանակակից բոլոր հարմարություններով և գույքով ապահովված մանկապարտեզ` ավելի քան 80 երեխայի համար:

Աշխատանքների իրականացման ընթացքում կստեղծվի 15 ժամանակավոր, իսկ ավարտին` 12 հիմնական աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2020-09-24 17:38:34