Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալագրով է պարգևատրել Ռոզա Համբարձումյանին
14.07.2020
Քաղաքացիական ծառայության մասին Հայաստանի Հանարապետության օրենքով սահմանված քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալու և մարզպետարանի գլխավոր քարտուղարի հրամանով երկարաձգված ծառայության ժամկետի ավարտի հիմքով այսօր վաստակած հանգստի է մեկնել Արմավիրի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի գլխավոր մասնագետ Ռոզա Համբարձումյանը:
Մարզպետարանում աշխատանքային գործունեությունն ավարտելու և ոլորտում անբասիր ծառայությունը գնահատելու նպատակով Ռոզա Համբարձումյանին ընդունել և Արմավիրի մարզում ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն ուղղված Կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետ իրականացման, բնագավառում բարեխիղճ ու անմնացորդ նվիրումով կատարած երկարամյա աշխատանքի համար շնորհակալագրով է պարգևատրել մարզպետ Համբարձում Մաթևոսյանը:
Ռոզա Համբարձումյանն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել մարզպետին երկամյա համատեղ գործունեության և իր աշխատանքը գնահատելու համար` նորանոր ձեռքբերումներով և հաջողություններով ուղեկցվող աշխատանքային գործունեություն մաղթելով մարզպետարանին և իր գործընկերներին: