Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն Արմավիր համայնքում ծանոթացել է ընթացող և նախատեսվող շինաշխատանքներին

14.07.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիր համայնք` ծանոթանալու Ս-3-11, Հ-15 (Արմավիր գ.) -Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա-Մ-5 ճանապարհի 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին:

Նշված համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: Մարզպետին ներկայացվել է, որ շուրջ 200 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի շրջանակում նորոգվելու է երթևեկամասը, փոխվելու են ճանապարհի եզրաքարերը, կառուցվելու են ջրահեռացման վաքեր:

Կապալառու ընկերության պատասխանատուի հետ զրույցում մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է ճանապարհաշինության ողջ գործընթացում բարձր որակական չափանիշներով աշխատանքի ապահովման կարևորությունը և սահմանված ժամկետում դրանք ավարտին հասցնելու անհրաժեշտությունը. <<Ողջ գործընթացը գտնվելու է մարզպետարանի պատասխանատուների ամենօրյա հսկողության ներքո, և ես ակնկալում եմ, որ բարեխիղճ աշխատանքի արդյունքում մենք ընթացիկ խնդիրներ չենք ունենալու, և ճանապարհը ծրագրով նախատեսված ժամկետում շահագործման ենք հանձնելու>>:

Մարզպետի կողմից կարևորվել է նաև շինաշխատանքների ողջ ընթացքում ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնների պատշաճ ապահովումը և դրանց նկատմամբ խիստ հսկողության սահմանումը:

Արմավիր կատարած այցի շրջանակում Համբարձում Մաթևոսյանը համայնքապետի հետ քննարկել է նաև համաֆինանսավորման ծրագրի շրջանակում համայնքի կենտրոնի բարեկարգման գործընթացին վերաբերող մի շարք  հարցեր:

Նշենք, որ ծրագրով նախատեսաված աշխատանքների շրջանակներում բարեկարգվելու է կենտրոնական փողոցը, վերականգնվելու է ջրավազանի արտաքին տեսքը, տեղադրվելու են նստարաններ, ինչպես նաև շատրվանների շահագործման նոր համակարգ: Նախատեսվում է նաև մշակույթի տան հարակից մայթի հիմնանորոգում, ծառուղում նոր ծառերի տնկում, ոռոգման համակարգի, ինչպես նաև մայթի և հրապարակի լուսավորության համակարգի հիմնանորոգում, զրուցարանի և սանհանգույցի կառուցում:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46