Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նալբանդյան համայնքում 40 կվտ հզորությամբ երկու արևային ֆոտովոլտային կայան կտեղադրվի
15.07.2020
Նալբանդյան համայնքում 40 կվտ հզորությամբ երկու արևային ֆոտովոլտային կայան կտեղադրվի. համայնքը կունենա սեփական էներգիայի աղբյուր:
Արևային ֆոտովոլտային համակարգերի տեղադրման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 22 մլն 230 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 55% է` 12 մլն 226.5 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 45%` 10 մլն 003.5 հազ. դրամ:
Արևային էլեկտրակայանների տեղադրմամբ ամբողջությամբ կապահովվի Նալբանդյան համայնքի գիշերային լուսավորությունը, ինչը կնպաստի համայնքի բյուջեից էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց վճարվող գումարների տնտեսմանը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների ընթացքում կստեղծվի երկու ժամանակավոր, իսկ ավարտին՝ մեկ հիմնական աշխատատեղ:
Ծրագրի շահառուների թիվը 4400 է: