Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզպետարանը հայտարարում է հրատապ բաց մրցույթ` ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով
20.07.2020
ՀՀ Արմավիրի մարզպետարանը հայտարարել է հրատապ բաց մրցույթ՝ Էջմիածին քաղաքի և Վաղարշապատի տարածաշրջանի 9-ը համայնքի ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների իրականացման համար.
2-րդ ԼՈՏ
✅ Էջմիածին քաղաքի Վազգեն Ա և Վ.Կոստանյան փողոցների մայթերի ծածկի հիմնանորոգում
✅ Աղավնատուն համայնքի Նշան Մաթևոսյան պողոտայի ասֆալտապատում
✅ Խորոնք համայնքի Մովսես Խորենացու անվան թաղամասի գլխավոր փողոցի ասֆալտապատում
✅ Գրիբոյեդով համայնքի Չարենցի փողոցի 0.22կմ հատվածի ասֆալտապատում
✅ Հովտամեջ համայնքի Երևանյան փողոցի մայթերի բարեկարգում
✅ Ակնալիճ համայնքի Շահումյան փողոցի մի հատվածի, Արագածոտն և նրան հատվող փողոցների գլխամասերի բարեկարգում և ասֆալտապատում
✅ Ծիածան համայնքի 1-ին փողոցի հիմնանորոգում
✅ Ջրարբի համայնքի 735մ ճանապարհի վերակառուցում
✅ Ջրառատ համայնքի Մեծամորի խճուղու հիմնանորոգում
✅ Մրգաստան համայնքի Էջմիածին-Աշտարակ մայրուղուց դեպի Մրգաստան տանող ճանապարհի բարեկարգում և ասֆալտապատում
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2020 թվականի հուլիսի 30-ը, ժամը 15:00-ն:
Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաև անգլերեն կամ ռուսերեն:
երջնաժամկետը լրանալուց հետո ներկայացված հայտերը չեն ընդունվում համակարգի կողմից։
Ստորև ներկայացվող հղումները կօգնեն ձեզ մրցույթին մասնակցելու հարցում․