Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շուրջ 30 տարի տևած դադարից հետո Արևիկ համայնքը մինչև տարեվերջ մանկապարտեզ կունենա

28.07.2020

Արևիկ համայնքում շարունակվում են 140 տեղ հզորությամբ «Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզի կառուցման աշխատանքները:

Ծրագիրն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով` 26,257.6 հազ. դրամի շրջանակում:

«Մոդուլային» տիպի մսուր-մանկապարտեզը կառուցվում է 1970-ականների սկզբին շահագործման հանձնված և 1993 թվականին գործունեությունը դադարեցրած մանկապարտեզի տարածքում:

Արդիական նախագծով, վարչական կազմի գործունեության և երեխաների կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ ու լիարժեք կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով ապահովված մակապարտեզը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46