Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի` «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղում հաղթող ճանաչաված թիմին

04.08.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի` «Դու գիտես» ինտելեկտուալ հեռուստախաղում հաղթող ճանաչաված թիմի անդամներ Նարեկ Բարիլուսյանին, Վահան Սարգսյանին և մարզիչ Լուսինե Աղազարյանին` տնօրեն Արուսյակ Մուրադյանի գլխավորությամբ:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` մարզպետը բարձր է գնահատել ինտելեկտուալ խաղում աշակերտների ունեցած հաղթանակն` այդ համատեքստում ընդգծելով կրթօջախի տնօրինության, ուսուցչական կազմի և նրանց ծնողների կարևոր դերակատարումը: Համբարձում Մաթևոսյանը, շնորհավորելով նրանց գիտելիքների պայքարի և ամրագրման հերթական փորձությունը պատվով հաղթահարելու, ինչպես նաև շնորհակալություն հայտնելով հարազատ կրթօջախի և մարզի հեղինակությունը բարձր պահելու համար, նորանոր հաջողություններով ու ձեռքբերումներով ուղեկցվող կրթական ուղի է մաղթել մրցանակակիրներին:

Այնուհետև մարզպետն իր շնորհակալության խոսքը փոխանցել է նաև շնորհակալագրերի տեսքով` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայասատանի Հանրային հեռուստաընկերության համագործակցությամբ իրականացվող «Դու գիտես» խաղ-մրցույթի 2-րդ եթերաշրջանին մասնակցելու նպատակով դպրոցի թիմի նախապատրաստման, գերազանց մասնակցության ապահովման և 1-ին մրցանակային տեղը զբազեցնելու համար շնորհակալագրով պարգևատրելով «Վաղարշապատի Խ. Աբովյանի անվան N 4 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցչուհի Լուսինե Աղազարյանին, իսկ խաղ-մրցույթին գերազանց մասնակցության ապահովման և 1-ին մրցանակին արժանանալու համար` Նարեկ Բարիլուսյանին և Վահան Սարգսյանին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 18:05:46