Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ակնաշենում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրով նախատեսված գազաֆիկացման աշխատանքները

06.08.2020

Ակնաշենում մեկնարկել են համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով նախատեսված Կարեն Դեմիրճյան, 15-րդ և 16-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքները, որնց արդյունքում համայնքի ևս 40 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 8 մլն 253.61 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 39.42% է` 3 մլն 253.61 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 60.58%` 5 մլն դրամ:

Նախատեսվող աշխատանքների շրջանակում կտեղադրվեն հենասյուներ, և 800 մ երկարությամբ վերգետնյա գազատար խողովակաշար կանցկացվի:

Գազաֆիկացման ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն նորակառույց թաղամասի բնակիչների բնակկոմունալ պայմանները, կավելանան նորակառույց բնակարանները և համայնքն գրեթե ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով:

Աշխատանքների իրականացման ընթացքում կապահովվի 6 ժամանակավոր աշխատատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28