Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոն Արմավիրում մեկնարկել են սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով նախատեսված աշխատանքները

07.08.2020

Մարզկենտրոն Արմավիրում համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի բաղադրիչներից մեկով մեկնարկել են Չարենցի փողոցի Երևանյան-Շահումյան հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ամբողջական ծրագրով նախատեսված է քաղաքի Աբովյան 139 բնակելի շենքից Բաղրամյան 25 բնակելի շենքերի միջև գտնվող միջբակային ճանապարհի և բակային տարածքների ասֆալտապատում և Շահումյան փողոցի Չարենց-Ջիվանի հատվածի հիմնանորոգում:

Արմավիր քաղաքի սուբվենցիոն ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 216 մլն 127 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 97 մլն 257.15 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 118 մլն 869.85 հազ. դրամ:

Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման արդյունքում կբեռնաթափվի և անվտանգ կդառնա կենտրոնական փողոցների ու բակային տարածքների երթևեկությունը, և տեղաշարժի ու կենսագործունեության հարմարավետ պայմաններ կստեղծվեն արմավիրցիների և քաղաքի հյուրերի համար:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40