Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մտավոր խնդիրներ ունեցող 18-65 տարեկան շուրջ 40 անձի համար ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռելու ծրագիրը մոտենում է ավարտական փուլին

14.08.2020

Ինչպես տեղեկացրել էինք, 2020 թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում հավանության էր արժանացել Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինության տակ գտնվող 394 քմ մակերեսով տարածքը «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնելու և 5 տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը հանձնելու վերաբերյալ որոշման նախագիծը:

Դրան նախորդել էր «Երջանկության ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիրների հանդիպումը Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի հետ, որի ընթացքում ծանոթանալով կազմակերպության` մտավոր խնդիրներ ունեցող 18-65 տարեկան շուրջ 40 անձի համար ինքնաիրացման լիարժեք հնարավորություն ընձեռելու ծրագրին` նա պատրաստակամություն էր հայտնել մարզպետարանի լիազորությունների շրջանակում հնարավոր աջակցություն ցուցաբերել կարևոր ձեռնարկն իրականություն դարձնելուն:

Եվ այսօր արդեն ուրախությամբ կարող ենք փաստել, որ ինտենսիվ կերպով ընթանում է տարածքի բարեկարգման և հարմարեցման փուլը, որը ներառում է տարածքում անվտանգության նորմերին համապատասխան պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգի տեղադրում, տարածքի վերանորոգում, կահավորում և տարածքի հարակից այգու բարեկարգում, ներառյալ` ծառերի խնամք և տարատեսակ մշակաբույսերի աճեցում։

Կենտրոնի գործունեության մեկնարկը և շահառուների ներգրավումը նախատեսվում է 2020 թվականի սեպտեմբերին։

Հավելենք, որ ծրագիրն իրականացվում է Ամերիկահայ բարերար Արևիկ Մաթևոսյանի նախաձեռնությամբ և Հայաստան Համահայկական Հիմնադրամի ֆինանսավորմամբ՝ «Երջանկության ճանապարհ» ՀԿ-ի հետ համատեղ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2021-04-22 17:59:26