Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է Մուսալեռ, Պտղունք, Բաղրամյան, Էջմիածին, Արտիմետ և Ոսկեհատ համայնքներ

18.08.2020

Շարունակվող համայնքային այցերի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը մարզպետարանի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Մուսալեռ, Պտղունք, Բաղրամյան, Էջմիածին, Արտիմետ և Ոսկեհատ համայնքներ` ծանոթանալու սուբվենցիոն և այլ ծրագրերի ընթացքին:

Մարզպետի համայնքային շրջայցը մեկնարկել է Մուսալեռից, որտեղ սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են համայնքի Գ.Լուսավորիչ, Նարեկացի և Մուշ փողոցների գազաֆիկացման աշխատանքները։ Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել է, որ ծրագրի արդյունքում 142 տնամերձ հողատարածք կապահովվի կապույտ վառելիքով: Նշվել է, որ գազաֆիկացման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 24 մլն 623.69 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 12 մլն 311.845 հազարական դրամ: Մարզպետին են ներկայացվել նաև այլ ծրագրերով համայնքում ընթացող և նախատեսվող աշխատանքները, մասնավորապես` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից 1,663,440 ՀՀ դրամ արժեքով իրականացվող ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագիծը և Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ սպասվող ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնումը` 50 մլն 932,20 հա ՀՀ դրամ արժեքով, որից 10-ը%-ը համայնքի համաֆինանսավորմամբ:

Համբարձում Մաթևոսյանը հաջորդիվ այցելել է Պտղունք համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով Օտյան, Դուրյան, Վարուժան, Դպրության և Թամանյան փողոցներում մեկնարկած գազիֆիկացման աշխատանքներին։ Մարզպետին տեղեկացվել է, որ գազաֆիկացման ծրագրում ընդգրկված տարածքն այս պահին ունի շուրջ 100 տնամերձ հողամաս, ավելի քան 25 նորակառույց տուն և 150 շահառու: Կարևորվել է այն հանգամանքը, որ թաղամասում շարունակաբար ավելանում են բնակելի տներ կառուցելու հայտերը, որն էլ պայմանավորված է ներքին միգրացիայով և ներգաղթով: Նշվել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 13 մլն 736 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը և համայնքի մասնակցությունը 50% է` 6 մլն 868 հազարական դրամ:

Պտղունքում մարզպետը համայնքի ղեկավարից հետաքրքրվել է Ասիական բանկի ֆինանսավորմամբ սեյսմիկ անվտանգության առումով խոցելի համարվող դպրոցաշինության ծրագրի ցանկում ընդգրկված «Պտղունքի Տիգրան Մեծի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի կառուցման շինարարական աշխատանքների գնման մրցույթի արդյունքներով, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի 50,559,100 դրամ ֆինանսավորմամբ նախատեսվող ներտնտեսային ոռոգման ցանցի նորոգման աշխատանքներով:

Համբարձում Մաթևոսյանի հաջորդ կանգառը եղել է Բաղրամյան համայնքը, որտեղ այս տարի 44 մլն 117.73 հազ. դրամ ընդհանուր բյուջեով իրականացվում է երկու սուբվենցիոն ծրագիր` մշակույթի տան մասնակի վերանորոգման և մանկապարտեզի բակի հիմնանորոգման: Մարզպետին ներկայացվել է, որ առաջին ծրագրի մասով պետության համաֆինանսավորման չափը կազմում է 30 %, իսկ համայնքինը` 70 %: Երկրորդ ծրագիրն էլ իրականացվում է պետություն-համայնք հավասար ֆինանսավորմամբ: Նշվել է, որ մշակույթի տան մասնակի վերանորոգման ծրագրի շրջանակում վերակառուցվում է 1971 թվականին շահագործման հանձնված մշակույթի տան քանդված հատվածը, փոխվում են դռներն ու պատուհանները, կառուցվում է ջրամատակարարման և ջրահեռացման համակարգ, վերանորոգվում է սանհանգույցը, դահլիճի հատակը, հարթեցվում և ներկվում են պատերը: Ծրագրի վերջնարդյունքում ակնկալվում է ունենալ բնակչության համար անվտանգ և բարեկարգ մշակույթի տուն, որը կնպաստի համայնքում մշակութային կյանքի ակտիվացմանը և կապահովի 35 ժամանակավոր և 5 հիմնական աշխատատեղ:

Միաժամանակ տեղեկացվել է, որ մանկապարտեզի բակի բարեկարգման ծրագրով (նախորդ տարի սուբվենցիոն ծրագրով մանկապատեզում իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ) անցկացվում է ոռոգման համակարգ, վերանորոգվում է շենքի դիմային հատվածն ու պարիսպը, որին էլ կհաջորդի տարածքի ասֆալտապատումը: Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ ավելի քան 120 երեխայի կրթադաստիարակչական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով ապահովված մանկապարտեզ` 27 հիմնական աշխատատեղով:

Մարզպետին համապատասխան տեղեկատվություն է ներկայացվել նաև Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ Բաղրամյան-Նորակերտ ինքնահոս համակարգի կառուցման աշխատանքների վերաբերյալ:

Բաղրամյանից մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ուղևորվել է Էջմիածին քաղաք, որտեղ ծանոթացել է 2020 թվականին հաստատված երկու սուբվենցիոն ծրագրերից մեկով Սպանդարյան և Կամո փողոցներում ընթացող ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման աշխատանքներին: Մարզպետին ներկայացվել է, որ հիմնանորոգվող Սպանդարյան փողոցի ասֆալտապատվող հատվածի մակերեսը 9680 քմ է, իսկ Կամո փողոցինը` 9456 քմ: Փոխարինվող եզրաքարերի երկարությունն էլ 2828 մ է, իսկ անձրևաջրերի հեռացման հեղեղատար կոյուղունը` 2069 մ: Տեղեկացվել է, որ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 305 մլն 885 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 45% է` 137 մլն 648.25 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 55%` 168 մլն 236.75 հազ. դրամ: Միաժամանակ տեղեկացվել է, որ սուբվենցիոն երկրորդ` քաղաքի Վազգեն Ա և Վ.Կոստանյան փողոցների մայթերի ծածկի հիմնանորոգման ծրագիրը, գտնվում է պայմանագրի կնքման փուլում: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 74 մլն 580 հազ. դրամ:

Էջմիածնում Համբարձում Մաթևոսյանին ներկայացվել են նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից 39,4 մլն դրամի շրջանակում նախատեսվող կոյուղու համակարգի դիտահորերի տեղային վերակառուցման և Եվրասիական զարգացման բանկի ընդհանուր 200.5 մլն դրամ ֆինանսավորմամբ Շահ-արխ ջրանցքի և Էջմիածնի ներտնտեսային ոռոգման ցանցի վերականգնմանն ուղղված ծրագրերը:

Այնուհետև մարզպետն այցելել է Արտիմետ համայնք, ծանոթացել Րաֆֆու և Բակունցի փողոցներում սուբվենցիոն ծրագրով ընթացող գազաֆիկացման աշխատանքներին: Համբարձում Մաթևոսյանին զեկուցվել է, որ համայնքի տնտեսությունների գրեթե 70%-ն արդեն գազաֆիկացված է: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կգազաֆիկացվի ևս 30%-ը` 129 տնտեսություն, և համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով: Նշված փողոցների գազաֆիկացումն իրականացվում է 15 մլն 715 հազար դրամի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ:

Մարզպետին ներկայացվել է նաև սուբվենցիոն երկրորդ` համայնքապետարանի 28.5 կՎտ պիկային հզորությամբ արևային ֆոտոէլեկտրական կայանի տեղադրման ծրագրով, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ նախատեսվող ներտնտեսային ցանցի վերականգնման և պետական բյուջեի միջոցների հաշվին դպրոցի նոր մարզադահլիճի կառուցման աշխատանքների ընթացքը:

Համբարձում Մաթևոսյանի համայնքային շրջայցը եզրափակվել է Ոսկեհատ համայնքի հանդիսությունների սրահ այցելությամբ, որտեղ սուբվենցիոն ծրագրով ներքին հարդարման աշխատանքներ են ընթանում: Մարզպետին ներկայացվել է, որ ծրագրով նախատեսված աշխատանքների շրջանակում ամբողջությամբ կվերանորոգվի 2019 թվականին կառուցված հանդիսությունների սրահը, այն կապահովվի ջեռուցման և ջրամատակարարման համակարգերով, էլեկտրաէներգիայով, իսկ բակը կհարթեցվի և կսալիկապատվի: Ծրագիրը կիրականացվի 45 մլն 163.11 հազ. դրամի շրջանակում, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 30%` 13 մլն 548.93 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 31 մլն 614.18 հազ. դրամ:

Համբարձում Մաթևոսյանին միաժամանակ ներկայացվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից համայնքում իրականացվում է ջրամատակարարման համակարգի վերակառուցման նախագիծ՝ 8․8 մլն դրամ արժեքով։

Համբարձում Մաթևոսյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատել վերը նշված համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքը` կարևորելով որակյալ աշխատանքը և սրտացավ վերաբերմունքը ողջ գործընթացի նկատմամբ. <<Մենք պետք է գիտակցենք, որ կառավարության համաֆինանսավորմամբ և այլ աղբյուրներով համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված այս ծրագրերը երկարաժամկետ նշանակություն են ունենալու մեր ազգաբնակչության համար: Ուստի, մեզանից յուրաքանչյուրն ամենայն պատասխանատվությամբ պետք է վերաբերվի այս ծրագրերի որակյալ իրականացմանը` փաստաթղթային մակարդակից մինչև շինարարություն>>: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49