Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Լեռնագոգ համայնքում մեկնարկել են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները

18.08.2020

Լեռնագոգ համայնքում մեկնարկել են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքները. 3750 գծմ երկարությամբ ջրագիծը կապահովի շուրջ 15 հա տնամերձ և գյուղատնտեսական նշանակության այլ հողատարածքների ոռոգումը:

Ոռոգման ջրագիծը կկառուցվի սուբվենցիոն ծրագրի շրջանակում, որի ընդհանուր բյուջեն կկազմի 30 մլն 908.23 հազ. դրամ: ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կկազմի 60%` 18 մլն 544.94 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը՝ 40%` 12 մլն 363.29 հազ. դրամ:

Ծրագրով նախատատեսված աշխատանքների ընթացքում կհիմնանորոգվեն Պ. Սևակ և 5-րդ զուգահեռ փողոցների միջև ընկած հողատարածքների գլխամասերով անցնող և Խաչատրյան-Գալշոյան փողոցների մեկ ընդհանուր անասնատարի միջով անցնող ջրագծերը:

Ծրագրի իրականացման արդյունքում համայնքը կունենա 222 նոր շահառու, կավելանա պտղի, բանջար-բոստանային կուլտուրաների արտադրության ծավալը, կբարելավվեն բնակչության սոցիալ-տնտեսական պայմանները, իսկ նախատեսված աշխատանքների իրականացման ընթացքում կապահովվեն ժամանակավոր աշխատատեղեր: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28