Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը գերազանցության ատեստատներ է հանձնել մարզի ոսկե մեդալակիրներին

19.08.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել և գերազանցության ատեստատներ է հանձնել մարզի երկու ոսկե մեդալակիրներին` Խանջյանի միջնակարգ և Արմավիրի 4-րդ ավագ դպրոցների շրջանավարտներ Արևիկ Աղաբաբյանին և Անի Ստեփանյանին:

Շնորհավորելով մեդալակիրներին, նրանց կրթօջախների տնօրինությանն ու ուսուցչական կազմին, ծնողներին ու հարազատներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել և բարձր է գնահատել դպրոցական ուսումնառության տարիներին կուտակված գիտելիքների ու հմտությունների արդյունքում նման հաջողության գրանցումը, որը մեծ ուրախություն է նաև մարզպետարանի համար:

Անհրաժեշտ համարելով մարզում կրթության որակի բարելավմանը և աշակերտների առաջադիմության բարձրացմանն ուղղված հետևողական քայլերի իրականացումը` մարզպետն ընդգծել է, որ առաջիկայում այս հարցերը պետք է դառնան ոլորտի մարզային պատասխանատուների կարևորագույն խնդիրներից մեկը և հիմք հանդիսանան մեդալակիրների թվի ավելացման ու տարբեր շրջանակներում հաջողությունների գրանցման:

Համբարձում Մաթևոսյանը հետաքրքրվել է նաև մեդալակիրների մասնագիտական ուղղվածությամբ և մաղթել, որ կյանքում ինչ ճանապարհ էլ ընտրեն, ինչով էլ զբաղվեն, միշտ լինեն լավագույնը և արդարացնեն իրենց ու շրջապատողների սպասումները:

Մեդալակիրների հետ մարզպետի հանդիպումն ավարտվել է կարմիր ատեստատների և համապատասխան մակագրությամբ «Նարեկ» աստվածային գրքի հանձնմամբ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28