Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա է գտնվել ՌԴ Արմավիրի սահմանապահ ջոկատում տեղի է ունեցած նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը

21.08.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Արմավիրի սահմանապահ ջոկատում բարձրաստիճան սպայակազմի, հանրապետական գործադիր մարմինների Արմավիրի տարածքային կառույցների ղեկավարների, Արմավիրի թեմակալ առաջնորդի, քաղաքապետի և այլ պաշտոնյաների հետ այսօր ներկա է գտնվել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությանը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին և անպարտելի հայկական բանակի մարտիկներին` մարզպետն իր ելույթի խոսքում մասնավորապես նշել է. «Հարգարժան արքեպիսկոպոս, հարգելի Օլեգ Գենադիևիչ, հարգելի քաղաքապետ և սիրելի հյուրեր: Մենք պատիվ ունենք մասնակցելու ձեր կյանքի ամենակարևոր իրադարձությանը` Հայոց բանակի երդմնակալության արարողությանը:

Քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ դուք երդվեցիք ծառայել Հայաստանի Հանրապետությանը և Արցախին, կյանքի գնով պաշտպանել մեր ժառանգած հայրենիքը, երբեք չհանձնվել և հասնել նորանոր հաջողությունների:

Դուք ծառայելու եք լավագույն զորամասերից մեկում, և ձեռք բերված բոլոր ռազմական գիտելիքներն ու հմտությունները կօգնեն ձեզ հաղթահարել բոլոր խոչընդոտները:

Մենք պարտավոր ենք ամուր հիմք հանդիսանալ ձեր ծառայության համար:

Շնորհակալ եմ հրամանատարությանը, մեր զինվորների ծնողներին՝ նրանց մեջ հայրենասիրական ոգի սերմանելու համար: Հաջող և անվտանգ ծառայություն ձեզ, խաղաղ երկինք և բազմաթիվ հաղթանակներ»:

***
“Приветствую воинов непобедимой армянской армии.
Многоуважаемый архиепископ, уважаемый Олег Генадьевич, уважаемый мэр, дорогие гости.

Мы имеем честь участвовать в наиважнейшем событии в вашей жизни - в церемонии инаугурации Армянской армии.

С высокой гражданской ответственностью вы дали клятву служить Республике Армения и Арцаху, защищать ценою жизни унаследованную нами Родину, никогда не сдаваться и достигать новых успехов.

Вы переходите на службу в одну из наилучших военных частей и все полученные военные знания и навыки помогут вам преодолеть все преграды.

Мы обязуемся быть крепкой основой вашей службе.
Благодарю командование, родителей наших солдат за воспитание в них патриотического духа. Успешной и безопасной Вам службы, мирного неба над головой и множество побед”.

Երդմնակալության արարողության ավարտից հետո մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, զորամասի հրամանատարական կազմը և միջոցառմանը մասնակից հյուրերը լուսանկարվել են նորակոչիկների հետ` հավերժացնելով նրանց կյանքի կարևորագույն իրադարձություններից մեկը խորհրդանշող օրը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 14:35:22